Հայկո - Մի վախեցիր, Վերև ...|HAYKO | Հայկ Հակոբյանի հիանալի ստեղծագործությունները, կենսագրությունը
Описание
@VazgenTatosyan
👍☝️☝️☝️☝️
#hayko #հայկո #հայկական #vazgentatosyan #hayastan #haykakanerger #հայկականերգեր
15.01.22..14:00 sa
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի
թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան
թիվ 32 միջնակարգ դպրոցներում։
1987-ին ավարտել է Երևանի
Տ. Չուխաճյանի անվան երաժշտական
դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի
անվան երաժշտական ուսումնարան։
1996-ին «Մոսկվա-96» երգի
փառատոնում արժանացել է 1-ին
մրցանակին։ 1997-ին մասնակցել է
Նյու Յորքի «Big Apple» երգի
փառատոնին և դարձել հաղթող։
1998-ին հայկական «Այո» երգի
մրցույթում արժանացել է
«Լավագույն հեղինակ-կատարող»
մրցանակին։
1999-ին ավարտել է Երևանի
Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիան։ 1998, 1999,
2002, 2003 և 2006 թվականներին
հայկական երաժշտական
ամենամյա մրցանակաբաշխությանն
արժանացել է «Տարվա լավագույն երգիչ»
մրցանակին, 2002-ին՝
«Տարվա լավագույն նախագիծ»,
«Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝
«Տարվա լավագույն տեսասկավառակ»
մրցանակներին։
2003 թվականին առաջին մենահամերգով
հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թվականին ՀՀ նախագահի
հրամանագրով նրան շնորհվել է
Հայաստանի հանրապետության
վաստակավոր արտիստի կոչում:
2007 թվականին ներկայացրել է
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի
միջազգային մրցույթում և
զբաղեցրել 8-րդ տեղը։
2007, 2010 և 2011 թվականներին
արժանացել է «Տարվա լավագույն
կոմպոզիտոր» մրցանակին՝
«Մի վախեցիր», «Սպանված աղավնի»,
«Խաչագողի հիշատակարանը»
ֆիլմերի երաժշտության համար։
Երաժշտություն է գրել նաև
«Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը»,
«Վանա ծովուն արշալույսը»,
«Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։
2011-ին Մոսկվայի հայկական
երաժշտական «Արմենիա»
ամենամյա մրցանակաբաշխությանն
արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։
Ունի մեկ որդի:
Рекомендуемые видео



















