Elen Elibekyan - Bac Verq (Heros Gerasim Manukyan)
Описание
Герасим Манукян Артёмович «2001 г.»
Гера родился и вырос в Москве. Учиться он совсем не любил, был очень ленив, но был очень способным и сообразительным. Он всегда говорил, что не надо хорошо учиться, чтобы быть успешным человеком, что он станет бизнесменом"․ К сожалению, Герасиму Манукяну не удалось стать бизнесменом.
Седа Манукян, сестра 19-летнего Герасима Манукяна, погибшего в боях за защиту Родины, говорит, что ее брат был без ума от спорта, спорт был в приоритете.
«Он играл в футбол на поле с утра до ночи. У него было много медалей и наград, он был настоящим спортсменом. Его должны были включить в молодежную сборную, но не получилось из-за проблем с документами. Потом он увлекся борьбой ММА, и у него это отлично получилось. Он ходил на тренировки с большой любовью и улыбкой на лице. Он мог пропустить праздничные мероприятия, но никогда не пропускал тренировки.
Сразу после защиты диплома в колледже и сдачи всех экзаменов мы вернулись в Армению (24 июля). Гере пришлось отдать свой долг родине. В армию ушел 31 августа. У нас была возможность отложить службу до следующего призыва. Мы спросили, хочет ли он, но он сказал, что нет. Он сказал, что это бессмысленно, он уйдет, быстро обслужит и вернется. У него было много планов.
Он хотел вернуться в Москву после службы. Там были все его друзья детства. Когда его спросили, хочет ли он пойти в армию, он ответил, что два года - это так долго, было бы хорошо, если бы это был всего один год. Гера был так наивным и невинным, говорил то, что думала. Он высказывал каждую мысль, даже не думая, что может кого-то обидеть. Но мы его знали, никто не обижался, все смеялись над его «высказываниями».
В недавнем разговоре с другом он сказал: «Вы не представляете, это как в кино. За месяц я как будто повзрослел на 10 лет. «Ценности изменились». Он действительно сильно повзрослел, стал настоящим героем. Я горжусь им, я горжусь тем, что у меня такой брат, я горжусь каждой минутой, проведенной с ним. Он отличался от всех, у него было большое сердце и чистая душа. Его будут помнить все, кого он когда-либо встречал. Все эти моменты всегда будут жить во мне. Я знаю, ты скучаешь по нам, мы скучаем по тебе больше. Ты мой единственный, мой Герой, мой брат"
———
Գերասիմ Արտյոմի Մանուկյան
ծնվ.2001թ.
Գերան ծնվել և մեծացել է Մոսկվայում: Նա ընդհանրապես չէր սիրում սովորել, շատ ծույլ էր, բայց շատ ընդունակ էր ու խելացի: Նա միշտ ասում էր, որ պետք չէ լավ սովորել հաջողակ մարդ լինելու համար, որ ինքը կդառնա գործարար»․ ցավոք, Գերասիմ Մանուկյանը չհասցրեց գործարար դառնալ։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 19-ամյա Գերասիմ Մանուկյանի քույրը՝ Սեդա Մանուկյանը, պատմում է, որ եղբայրը խենթանում էր սպորտի համար, սպորտն առաջնային էր։
«Առավոտից երեկո խաղադաշտում նա ֆուտբոլ էր խաղում: Ուներ շատ մեդալներ ու մրցանակներ, իսկական մարզիկ էր: Նրան պետք է ընդգրկեին երիտասարդական հավաքական, բայց փաստաթղթային խնդիրների պատճառով այն չստացվեց։ Հետո նա զբաղվեց MMA գոտեմարտով, նույնպես հիանալի հանդես եկավ: Մարզումներին գնում էր մեծ սիրով ու ժպիտը դեմքին: Նա կարող էր բաց թողնել տոնական միջոցառումները, բայց մարզումները բաց թողնել երբե՛ք:
Քոլեջում թեզը պաշտպանելուց և բոլոր քննությունները հանձնելուց անմիջապես հետո մենք վերադարձանք Հայաստան (հուլիսի 24)։ Գերան պետք է տար իր պարտքը հայրենիքին: Նա բանակ գնաց օգոստոսի 31-ին: Մենք հնարավորություն ունեինք ծառայությունը հետաձգել մինչ հաջորդ զորակոչ: Հարցրինք, թե ուզում է, նա ասաց՝ ոչ: Ասաց, որ իմաստ չունի, կգնա, արագ կծառայի ու կվերադառնա: Նա շատ ծրագրեր ուներ:
Ծառայությունից հետո ուզում էր վերադառնալ Մոսկվա։ Իր մանկության բոլոր ընկերներն այնտեղ էին: Երբ հարցնում էին, թե ուզում է բանակ գնալ, պատասխանում էր՝ 2 տարին այնքան շատ է, լավ կլիներ, եթե ընդամենը մեկ տարի լիներ: Գերան այնքան միամիտ ու անմեղ էր, ասում էր այն, ինչ մտածում էր։ Նա բարձրաձայնում էր յուրաքանչյուր միտք՝ նույնիսկ առանց մտածելու, որ կարող է ինչ-որ մեկին վիրավորել: Բայց մենք ճանաչում էինք նրան, ոչ ոք չէր նեղանում, բոլորս ծիծաղում էինք նրա «հայտարարությունների» վրա»:
Ընկերոջ հետ վերջին զրույցում ասաց՝ «գաղափար չունեք, դա նման է ինչ-որ ֆիլմի: Մեկ ամսվա ընթացքում ես կարծես հասունացել էի 10 տարով: Արժեքները փոխվել են»: Նա իսկապես շատ հասունացավ, իսկական հերոս դարձավ: Ես հպարտ եմ նրանով, հպարտ եմ, որ այդպիսի եղբայր ունեմ, հպարտ եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեով: Նա տարբերվում էր բոլորից, ուներ մեծ սիրտ ու մաքուր հոգի: Նա կմնա յուրաքանչյուրի հիշողության մեջ, ում երբևէ հանդիպել է: Այս բոլոր պահերը իմ մեջ միշտ կապրեն։ Ես գիտեմ՝ դու կարոտում ես, մենք՝ ավելի շատ: Դու իմ միակն ես, իմ Հերոսը, իմ եղբայրը»
Рекомендуемые видео



















