Տեր Եսայի։ Արտաքսման կիրակի։ Ադամը և Եվան գործած մեղքի պատճառով դարձան մահկանացու։
Описание
Խոսնակ՝ Տեր Եսայի քահանա Արթենյան
Աստվածաշնչի սերտողության այս կիրակի օրվա թեման է՝ «Արտաքսում»
Մեծ պահքն ընդգրկում է 6 կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան 6 պատմությունների հետ: Այդ կիրակիները Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիներն և Ծաղկազարդի տոնը և միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:
Արտաքսման կիրակին խորհրդանշում է Ադամի արտաքսումը դրախտից: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակել: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:
Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
#արտաքսմանկիրակի, #մեծպահք, #ՏերԵսայի, #artaqsmankiraki, #mecpahq, #TerEsai, #qaroz, #hogevorzruic
Рекомендуемые видео



















