Varduhi Vardanyan - Hayastan ashxarh Վարդուհի Վարդանյան - Հայաստան աշխարհ Вардуи Варданян - Айастан
Описание
Հայաստան աշխարհ
Խոսք՝ Սրբուհի Ստամբոլցյանի
Երաժշտություն՝ Արամ Ավագյանի
Արևոտ երկնքում անծայր
Լեռների կատարներ անհաս,
Հավքի պես ժայռերին թառած՝
Տաճարներ խաչերով պատված,
Մի փոշոտ արահետ հեռվում,
ՈՒր է ինձ նա իր հետ տանում,
Տունը իմ սարերից այն կողմ,
Սարերից այն կողմ` մի աշխարհ
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Քո կանչով հաղթական իմ հող,
Շուրթերին շարական, աղոթք
Սերունդներ` խաչերով զինված,
Հաղթեցին դարերին անպարտ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Մանկութան հուշեր, երգեր, ջրերի կարկաչ,
Դաշտերում քամի ու խոտ, ալ կարմիր կակաչ...
Այս հողում եմ ես ծնունդ առել, այս հողում եք ինձ անուն տվել
Իմ հարազատ սուրբ մայր և իմ հարազատ սուրբ հայր:
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Դու ես իմ սրտում...
Հայաստան աշխարհ...
Рекомендуемые видео








![2CELLOS - Thunderstruck [OFFICIAL VIDEO]](/images/video/40/11/4011f7f18348a00113afdff4a04ec0c1.jpg?width=640)










