Город МОСКОВСКИЙ
00:04:42

Erkinq@ astco parqn e mez patmum - Zaza

Аватар
Zaza
Просмотры:
12
Дата загрузки:
20.01.2025 23:09
Длительность:
00:04:42
Категория:
Музыка

Описание

Текст песни «Երկինքը Աստծո փառքն է մեզ պատմում»

1. Երկինքը Աստծո փառքն է մեզ պատմում,
Արև, աստղեր խոսում են Իր մասին,
Աստված Իր սուրբ խոսքը մեզ է հայտնում,
Ինչպես ծագում է լույսը խավարում։

Չկա զրույց, չկան նաև խոսքեր,
Բայց երկիրը լեցուն է Իր խոսքով,
Արդյո՞ք այսօր պատրաստ են ձեր սրտերը`
Ընդունելու Արարչի մեծ փառքը։

2. Երկիրը Իր զորությունով շինեց,
Աշխարհը իմաստությունով հիմնեց,
Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,
Բայց մարդը Աստծուց հրաժարվեց։

Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային,
Միջնորդ է քեզ Հիսուսն՝ Աստծո Որդին,
Նա քեզ համար խաչափայտին գամվեց,
Հաշտվիր, քանի ժամանակ է տվել։

3. Նոր երգ երգենք Աստծո փառքի մասին`
Հոժարակամ խոնարհվելով Խոսքին,
Եվ ոչ միայն գեղեցիկ երգերով`
Թող փառավորվի Աստված մեր կյանքով։

Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,
Հաղորդ եղանք աստվածային լույսին,
Ուրախությամբ, երանությամբ լեցուն
Փառավորենք Հիսուսի սուրբ անունն։

Рекомендуемые видео