April 23-24, 2010, Tbilisi, Georgia. Ջահերթ` Թբիլիսիում - Yerkir Media
Описание
"The Armenian Community of Georgia", "Armenian Cooperation Center of Georgia" and the "Armenian Students Assotiation of Georgia".
Պայքարը երկար է եւ դժվար, սակայն հանուն արդարության մղվող համատեղ կռիվն անպայման հաղթանակ կբերի: Այս համոզմունքով, հակառակ բոլոր դիվանագիտական ձեւական փաստաթղթերին, հայ երիտասարդությունը շարունակում է պահանջատեր մնալ:
Վրաստանի հայ ուսանողների միության անդամ Դավիթ Մզիկյանի խոսքով, արդարության համար պայքարել են մեր պապերը, պայքարել են մեր հայրերը, պայքարում է նաեւ նոր սերունդը` վստահ, որ հասնելու է արդարության հաստատմանը: "Մենք շարունակելու ենք մեր գործն այնքան ժամանակ, մինչեւ մեր սուրբ Արարատ լեռը վերադառնա Հայրենի սահմաններ",- վստահեցնում է վիրահայ երիտասարդը:
Սուրբ պատարագ հայաստանյայց առաքելական եկեղեցիներում, հանրահավաքներ, հուշ-երեկոներ: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններ ապրիլի 24-ին անցկացվում են աշխարհի բոլոր ծայրերում, եւ ոճրագործության ճանաչման ու դատապարտման պայքարին միանում է նաեւ վիրահայությունը:
full text: http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=8427&y=&m=&d=&nc=&ns=&search_keyword=&p_num=6&opt=
Рекомендуемые видео


















