Город МОСКОВСКИЙ
00:05:12

Որքան էլ որ, աշխարհում... (հոգևոր երգ 2019) Արտակ Բադալյան

Аватар
Amusing Counterarguments
Просмотры:
25
Дата загрузки:
02.05.2024 18:50
Длительность:
00:05:12
Категория:
Лайфстайл

Описание

NEW 2019 Vorqan el vor ashkharhum... Artak Badalyan

Որքան էլ որ, աշխարհում Տիրոջ գործը մոռացվի,
Փրկության սկիզբ՝ Գողգոթան առասպելի վերածվի,
Խաչը միայն զարդ դառնա, փակ մնալով խորհուրդը,
Որում ի սեր մարդկության Տերը զոհեց իր կյանքը:

Բայց ինձ Տիրոջ վերքերը կարծես հենց նոր բացվեցին,
Անարժանիս, տկարիս զորությամբ վեր հանեցին:
Հոգով Գողգոթան տեսա և Տիրոջս խաչի վրա,
Նրա խաչված մարմնից, լույս ճառագեց ինձ վրա:

Ու իմ հոգում ամեն օր, Տիրոջ Խոսքն է բարձրանում,
Աչքերիս լույս է տալիս և ուխտերս է նորոգվում:
Վայելում եմ հիմա ես, Տիրոջ Սերը, Սերը մեծ,
Ու էլ ոչինչ չեմ ուզում, միայն մնամ Իր գրկում :

կրկն.
Աղաչում եմ Տեր իմ Քեզ, որ ինձ գրկումդ պահես,
Օգնես անձս ուրանամ, որ Քեզ աշակերտ դառնամ:

Որքան էլ, որ աշխարհը Տիրոջ Խոսքը ցածրացնի,
Ավանդույթն ու կրոնը Աստծո Խոսքից վեր դասի,
Առավել փողը սիրի, որ մեծ միջոց է փառքի,
Որին անձնատուր եղած, Աստծո Խոսքը կմերժի:

Բայց ինձ Տիրոջս Խոսքը, ամուր վեմ է հաստատման,
Կերակուր է երկնային, ավելի քան մանանան:
ՈՒժ է տալիս ոտքերիս և միտքս է նորոգում,
Ամեն անգամ լսելիս հավատքս է զորանում :

Ու իմ հոգում ամեն օր, Տիրոջ Խոսքն է բարձրանում ,
Աչքերիս լույս է տալիս և ուխտերս է նորոգվում:
Վայելում եմ հիմա ես, Տիրոջ Սերը, Սերը մեծ,
Ու էլ ոչինչ չեմ ուզում, միայն մնամ Իր գրկում :

#khblog
#Խաղաղություն
http://www.kh-blog.com
Քրիստոնեական բլոգ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Рекомендуемые видео