Город МОСКОВСКИЙ
00:06:01

Նորայր Մնացականյան - Բաղերով, շաղերով

Аватар
Звезды нашего времени: истории любвьи и славы
Просмотры:
26
Дата загрузки:
13.06.2024 08:32
Длительность:
00:06:01
Категория:
Музыка

Описание

Գուսան Աշոտ
(Գտեք մեզ նաև ֆեյսբուքում` Armenian Melodies - Հայկական մեղեդիներ` http://www.facebook.com/ArmenianMelodies)
Բաղերով, շաղերով
Կարոտ մնացի քո անուշ ձայնին,
Մատաղ լինեմ քո ետ գալու ճամփին,
Ա՜խ, հեռացել ես, ինձ մոռացել ես,
Հազար կրակով սիրտս լցրել ես։
Արի', շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը։

Արի բաղերով, շաղերով,
Գոհար ցողերով, շաղերով,
Անուշ խաղերով, տաղերով:

Տարվել եմ ես քո հազար նազերին,
Նազը սիրում է քեզ պես նազելին,
Երեկ քեզ տեսա ամպի պես մթնած,
Այսօր շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը:

Արի բաղերով, շաղերով,
Գոհար ցողերով, շաղերով,
Անուշ խաղերով, տաղերով:

Գարնան շնչով եկ, սիրո տաղ ասեմ,
Ոտքդ դիր շեմքիս՝ մուրազիս հասնեմ,
Գուսան Աշոտն եմ, հմայքդ գիտեմ,
Դու իմ կենաց ծառ, քո շուքը լինեմ:
Արի շեն արա իմ տեղն ու տունը,
Խղճա ինձ, փախավ աչքերիս քունը։

Արի բաղերով, շաղերով,
Գոհար ցողերով, շաղերով,
Անուշ խաղերով, տաղերով:

Рекомендуемые видео